Logo

Դե լա Ֆուենտեն մեկնաբանել է Իսպանիայի հավաքականի պարտությունը

12:37 / 29.03.2023Եվրոպայի առաջնություն
null

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Շոտլանդիայից թիմից կրած պարտությունը 0-2 հաշվով:

«Մենք բազմաթիվ ճիշտ քայլեր կատարեցինք դրական արդյունքի հասնելու համար: Դեռ աճելու տեղ ունենք, բայց ես գոհ եմ ֆուտբոլիստներից: Ամենակարևորն այն է, որ մենք ճիշտ եզրակացություն կանենք:

Շատ դժվար ու ծանր հանդիպում էր: Մեր ծրագրերը չեն փոփոխվում, մենք դեռ 6 խաղ ունենք խմբում և շարունակելու ենք պայքարել:

Անկախ արդյունքից, պետք է վստահությամբ լցվենք: Վստահ եմ, որ այդ դեպքում հաջողությունը մեզ կուղեկցի»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ շոտլանդացիները 6 միավորով առաջատար են A խմբում, իսկ Իսպանիայի հավաքականը երեք միավորով երկրորդն է: Նորվեգիան ու Վրաստանը հավաքել են մեկական միավոր, իսկ Կիպրոսը պարտվել է միակ խաղում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ