«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսն առաջարկում է Ա Սերիայի թիմերի քանակը հասցնել 16-ի, հայտնում է Corriere della Sera-ն:
«Ֆինանսական ստաբիլության տեսանկյունից հեղափոխական ու արագ ռեֆորմների կարիք ունենք: Հուսով եմ՝ Ա Սերիայում կխաղան 16 թիմեր, ինչպես 1986-ին էր: Այդպես խաղերի որակը կբարելավվի, չեն լինի խաղեր, որոնք կունենան ընդամենը մի քանի հազար հանդիսական, կունենանք շատ ավելի շահավետ հովանավորչական պայմանագրեր, հեռուստահեռարձակումներից ստացվող գումարները ևս մեծ կլինեն: Շատերն ասում են, թե այս որոշմամբ կկրճատվեն մեր եկամուտները, բայց ես կասեի հակառակը. խաղերի արժեքը կբարձրանա», - նշել է «Նապոլիի» նախագահը:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


