Իտալական Tuttosport պարբերականը ներկայացրել է Golden Boy մրցանակին հավակնող ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը, որում տեղ է գտել 100 խաղացող: Պարգևն ամենամյա է և տրվում է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին (մինչև 21 տարեկան):
Այդ ցուցակում առավել հանրահայտ ֆուտբոլիստներից տեղ են գտել Բրահիմ Դիասը, Անդրեյ Լունինը, Վինիսիուս Ջունիորը (բոլորը՝ «Ռեալ Մադրիդ»), Ջանլուիջի Դոնարուման («Միլան»), Դիոգու Դալոտը («Մանչեսթեր Յունայթեդ»), Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), Մատեո Գենդուզին («Արսենալ»), Կայ Հավերցը («Բայեր»), Կալում Հադսոն Օդոյին («Չելսի»), Ժոաու Ֆելիքսը («Բենֆիկա»), ինչպես նաև մրցանակի գործող դափնեկիր Մատեյս դե Լիխտը («Այաքս»):
Քվեարկությունը կտևի մինչև հոկտեմբեր, ինչից հետո կհրապարակվեն Golden Boy-ին հավակնող 20 ֆուտբոլիստների անունները, իսկ հաղթողը հայտնի կդառնա տարվա վերջում:
Դե Լիխտի ընկերուհին տուն է փնտրում եվրոպական երկրի մայրաքաղաքում

