Մատեյս դե Լիխտը կարիերան կշարունակի «Բավարիայում», հայտնում է մյունխենյան գրանդի պաշտոնական կայքը:
Կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
Գործարքի արժեքը կազմել է 70 մլն եվրո (ևս 10 մլն նախատեսված է հավելավճարի տեսքով):
22-ամյա նիդեռլանդցին «Յուվենտուսի» գույները պաշտպանում էր 2019 թվականից:


