Հռոմի «Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանիելե դե Ռոսին կարող է իտալական թիմ գլխավորել:
Իտալիայի Բ Սերիա բարձրացած «Պալերմոն» Սիլվիո Բալդինիի հեռանալուց հետո գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Դե Ռոսիի և Կլաուդիո Ռանիերիի տարբերակները, հաղորդում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն:
39-ամյա Դանիելե դե Ռոսին «Ռոմայի» սան էր: Իտալացին հռոմեական թիմի գլխավոր թիմում խաղացել է 2002-2019 թվականներին, որից հետո տեղափոխվել էր արգենտինական «Բոխա Խունիորս»: Իտալացին արգենտինական թիմում կես տարի խաղալուց հետո ավարտել էր մարզական կարիերան:


