Logo

Դե Յոնգը երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագրի ժամկետը

16:49 / 15.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնայի» հետ երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Կիսապաշտպանը, նոր պայմանագրի համաձայն, կստանա տարեկան 9-10 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ Դե Յոնգի հրաժարագինը 400 միլիոն եվրոյի փոխարեն կկազմի 500 միլիոն եվրո:

28-ամյա ֆուտբոլիստը կատալոնական գրանդում է 2019 թվականից: Դե Յոնգը «Կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 267 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 19 գոլով և 24 ասիստով:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ