«Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն այլևս չի խաղա թիմում՝ պայմանավորված «Ռենի» դեմ Լիգա 1-ի առաջին տուրի խաղից հետո եղած միջադեպով:
«Ի՞նչ է լինում, երբ աշխատավայրը դարձնում են անգլիական փաբ ու վիճում են միմյանց հետ: Նրանք կա՛մ որակազրկվում են, կա՛մ հեռանում ակումբից: Խոսելու եմ ակումբի ղեկավարության՝ Պաբլո Լոնգորիայի ու Մեդհի Բենատիայի հետ և հայտնելու որոշմանս մասին: Չեմ պատրաստվում վաճառել մարմինս որևէ ֆուտբոլիստի համար, և ինձ համար էական չէ՝ ով է նա»,- իտալացու խոսքն է մեջբերում AS-ը:
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


