Logo

Դե Ձերբի. «Ռաբիոն այլևս չի հագնի «Մարսելի» մարզաշապիկը»

17:20 / 22.08.2025Ֆուտբոլ
null

«Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն այլևս չի խաղա թիմում՝ պայմանավորված «Ռենի» դեմ Լիգա 1-ի առաջին տուրի խաղից հետո եղած միջադեպով:

«Ի՞նչ է լինում, երբ աշխատավայրը դարձնում են անգլիական փաբ ու վիճում են միմյանց հետ: Նրանք կա՛մ որակազրկվում են, կա՛մ հեռանում ակումբից: Խոսելու եմ ակումբի ղեկավարության՝ Պաբլո Լոնգորիայի ու Մեդհի Բենատիայի հետ և հայտնելու որոշմանս մասին: Չեմ պատրաստվում վաճառել մարմինս որևէ ֆուտբոլիստի համար, և ինձ համար էական չէ՝ ով է նա»,- իտալացու խոսքն է մեջբերում AS-ը:

Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ