«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Վեսթ Հեմի» հենակետային կիսապաշտպան Դեկլան Ռայսի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունիանցիները մտադիր են անգլիացու տրանսֆերային իրավունքները գնել ամառային պատուհանի ընթացքում: Երիտասարդ ֆուտբոլիստի խաղով հիացած է «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը: Գործարքի արժեքը կարող է կազմել 120 մլն եվրո:
Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ:
Ընթացիկ մրցաշրջանում «Մրճահարների» կազմում Ռայսը մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: