«Գտնված երազ» սիրված մուլտֆիլմի ստեղծողներ Դիլաքյան եղբայրները՝ Գագիկ և Հովհաննես Դիլաքյանները, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո որոշեցին կենդանացնել Արցախի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հերոսներ Դեդոյին ու Բաբոյին, նրանց հետ կապված նոր շարք են թողարկել։
Այս անգամ նրանք անդրադարձել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը՝ Դեդոյին և Բաբոյին պատկերելով շարքային արցախցու կերպարում։




Դիլաքյան եղբայրները երկար տարիներ ապրել են Նյու Յորքում, այժմ վերադարձել են հայրենիք ու այստեղ են գործունեություն ծավալում։


