Logo

Դեկլան Ռայս. «Ոչնչով չենք զիջում «Մանչեսթեր Սիթիին»»

17:37 / 31.03.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Դեկլան Ռայսը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղի մասին:

«Մենք ոչնչով չենք զիջում մրցակցին։ Մենք «Արսենալն ենք», նրանք՝ «Սիթին»: Երկու թիմերի կազմերում էլ հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ»,- Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Արսենալը» 28 խաղից հետո 64 միավորով 1-2-րդ տեղերն է բաժանում «Լիվերպուլի» հետ, գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» նույնքան հանդիպումից հետո 63 միավորով երրորդն է:

«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» խաղը տեղի կունենա մարտի 31-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ