Logo

Դեկլան Ռայսը՝ «Արսենալի» ֆուտբոլիստ

16:46 / 15.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Դեկլան Ռայսը պայմանագիր է կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Վեսթ Հեմը» գործարքի համար կստանա 100 միլիոն ֆունտ՝ ևս 5 միլիոն հավելավճարի հնարավորությամբ: Ֆինանսական տեսանկյունից սա բրիտանական ակումբների համար ներքին տրանսֆերների ռեկորդ է:

24-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում կխաղա «41» համարի մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ Դեկլան Ռայսը լոնդոնյան ակումբի գլխավոր թիմի գույները պաշտպանում էր 2017 թվականի հուլիսից և 245 խաղում խփել էր 15 գոլ ու կատարել 13 արդյունավետ փոխանցում: Ավարտված մրցաշրջանում անգլիացին «Վեսթ Հեմի» հետ նվաճել էր Կոնֆերենցիաների լիգայի գավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ