Logo

«Սիթիի», «Յունայթեդի» ու «Չելսիի» տրանսֆերային պայքարը. գործարք, որ գնահատվում է 100 մլն ֆունտ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:08 / 02.02.2022ՍՊՈՐՏ
Դեկլան Ռայս

Կիսապաշտպան Դեկլան Ռայսն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Վեսթ Հեմից»։ 23-ամյա խաղացողը նախորդ ամառ մերժել է թիմի՝ պայմանագրի երկարաձգման երկու առաջարկները՝ պարզ դարձնելով, որ իր նպատակը գավաթներ նվաճելն ու Չեմպիոնների լիգայում հանդես գալն են:

The Telegraph-ը հայտնում է, որ անգլիացու տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար կպայքարեն «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»։

«Վեսթ Հեմը» Ռայսին գնահատում է 100 միլիոն ֆունտ, սակայն ակումբը կարող է վերագնահատել ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:

Հավելենք՝ կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա