ՀՖՖ Մրցումների բաժինը վերանշանակել է Fastex Պրեմիեր լիգայի 2024-2025 մրցաշրջանի հետաձգված հանդիպումների խաղային օրերը և ժամերը: Առաջնությունում Նոայի հետաձգված խաղերից երկուսը կկայանան դեկտեմբերին: Նույն ամսին հետաձգված 2 հանդիպում կանցկացնի նաև «Գանձասարը»:
«ԲԿՄԱ» - «Գանձասար»․ վերանշանակվել է 05․12․2024 թվականին՝ սկիզբը ժամը 17։00-ին «Երևան ֆուտբոլի ակադեմիա» մարզադաշտում:
«Նոա» - «Արարատ-Արմենիա»․ վերանշանակվել է 04․12․2024 թվականին՝ սկիզբը ժամը 18։00-ին «Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում»։
«Նոա» - «Գանձասար»․ վերանշանակվել է 08․12․2024 թվականին՝ սկիզբը ժամը 19։00-ին «Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Ռուի Մոտայի թիմը 2 խաղ կանցկացնի նաև Կոնֆերենցիաների լիգայում: