Logo

Դեկուին հարցրել են Գվարդիոլայի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին

14:25 / 08.02.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն անդրադարձել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հնարավոր վերադարձին կատալոնական ակումբ։

«Այս պահին մենք չենք բանակցում որևէ մարզիչի հետ։ Չկա ոչ մի խոսակցություն։ Ինչ վերաբերում է Գվարդիոլայի վերադառնալուն, նա պայմանագիր ունի այլ ակումբի հետ։ Չեմ կարող ոչինչ ասել այդ մասին, դա անհարգալից վերաբերմունք կլինի «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ»,- Դեկուի խոսքը մեջբերում է հայտնի լրագրող ու ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել է 2009-2012 թվականներին՝ նվաճելով 14 տիտղոս։ Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին այս մրցաշրջանի վերջում հեռանալու է զբաղեցրած պաշտոնից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ