Logo

Դեկուն «Բարսելոնային» չի համարում Չեմպիոնների լիգայի ֆավորիտ

22:57 / 12.02.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն ակումբին չի համարում Չեմպիոնների լիգայի ֆավորիտ.

«Ֆավորիտների թվում լինելու համար պետք է մի քանի տարի հասնես Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ կամ կիսաեզրափակիչ, իսկ մենք դա չենք արել։

Ավելի լավը դառնալու համար ընթացիկ մրցաշրջանում մենք պետք է քայլ առաջ կատարենք։ Որքան էլ մեծ լինի ոգևորությունը և որքան էլ լավ խաղանք, «Բարսան» ֆավորիտ չէ»,- բրազիլացի ֆունկցիոների խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

«Բարսելոնան» վերջին անգամ Չեմպիոնների լիգայի տիտղոսը նվաճել է 2015 թվականին, իսկ դրանից հետո լավագույն արդյունքը գրանցել է 2019 թ., երբ հասել է կիսաեզրափակիչ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ