Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի տրանսֆերի համար պայքարը, հայտնում է El Nacional-ը:
22-ամյա ֆուտբոլիստը համաձայն է տեղափոխվել «Կապտանռնագույնների» ճամբար: «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն արդեն հանդիպել է աստղային խաղացողի ներկայացուցիչների հետ:
Գործարքի համար «Բլաուգրանան» ստիպված կլինի 60 միլիոն եվրո հրաժարագին վճարել:
Տեղափոխությանը կարող է խանգարել միայն ֆինանսական ֆեյր-փլեյի խնդիրը: Եթե այն լուծվի, ապա Դեկուն կփորձի արագ ավարտին հասցնել գործարքը:
22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մյունխենի «Բավարիան»:


