Թուրինի «Յուվենտուսի» լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիերոն կարող է դառնալ իտալական ակումբի տնօրենը:
Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ իտալացին չի շտապում որոշում կայացնել և որոշակի երաշխիքներ է պահանջում։
Դել Պիերոն չի ցանկանում լինել պարզապես փառավոր անցյալը ներկայացնող կերպար կամ երկրպագուների համար թալիսման: Նա ցանկանում է իրական ազդեցություն և վերահսկողություն ունենալ ակումբի ապագայի վրա, հատկապես տրանսֆերային ռազմավարության հետ կապված:
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողն այժմ ապրում է Լոս Անջելեսում և աշխատում որպես հեռուստատեսային փորձագետ «Sky Sport Italia»-ում և «beIN Sport»-ում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին «Յուվենտուսի» տնօրենների խորհրդի ամբողջ կազմը հրաժարական էր տվել:
Անյելին ու Նեդվեդը «Յուվենտուսից» հեռացել են ձերբակալությունից խուսափելու համար


