Logo

Դել Պիերոյին դուր չեն եկել Սպալետիի քայլերը. «Շփոթված էի ու հիասթափված»

15:03 / 05.11.2025Ֆուտբոլ
null

«Յուվենտուսի» լեգենդ Ալեսանդրո Դել Պիերոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրում «Սպորտինգի» հետ ոչ-ոքին, հաղորդում է Sky Sports-ը:

«Հիասթափված եմ խաղավերջում թիմի ցույց տված խաղից, երբ Վլահովիչը փոխարինվեց, բայց ոչ Դեյվիդը, ոչ էլ Օպենդան անմիջապես խաղադաշտ չմտան: Սպալետին Յիլդիզին տեղափոխեց հարձակման կենտրոն, բայց Քենանն «9 համար» չէ:

Սպալետին նախընտրեց հագեցնել կիսապաշտպանությունը, ոչ թե խաղադաշտ մտցրեց այն ֆուտբոլիստներին, որոնց ձեռք բերելու համար ակումբը ներդրումներ էր արել: Ես շփոթված էի ու հիասթափված: Եթե այդքան ներդրում է արվում հարձակման գծում, պետք է օգտագործել այդ ռեսուրսը»,- ասել է Դել Պիերոն:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ