Logo

Դելե Ալին՝ եվրոպական այլ հայտնի ակումբ տեղափոխվելու ճանապարհին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 20.09.2020ՍՊՈՐՏ
NINTCHDBPICT000603465331 e1600337179750 - Դելե Ալին՝ եվրոպական այլ հայտնի ակումբ տեղափոխվելու ճանապարհին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:35

-

-

«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Ըստ պարբերականի հաղորդման՝ ֆրանսիական ակումբը ցանկանում է նախքան տրանսֆերային պատուհանի փակումն իրականություն դարձնել այս գործարքը: Առայժմ չի հաղորդվում՝ դա լինելու է ամբողջական տրանսֆե՞ր, թե՞ վարձավճար:

Հիշեցնենք՝ կիսապաշտպանը երկրորդ անգամ անընդմեջ չի ընդգրկվել «Տոտենհեմի» հայտացուցակում: Ալին բաց է թողել Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակում բուլղարական «Լոկոմոտիվի» դեմ կայացած հանդիպումը (2-1), ինչպես նաև Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Սաութհեմփթոնի» դեմ մրցավեճը (5-2):

Երբ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին հարցրել էին՝ ինչու կիսապաշտպանը չէր հայտավորվել բուլղարական թիմի դեմ խաղին, մասնագետը պատասխանել էր․ «Ինձ դուր չի գալիս իմ թիմում ընդգրկված խաղացողների քանակը: Շատ դժվար է կարգավորել իմ աշխատանքի յուրաքանչյուր ուղղությունը: Բարդ է գլուխ հանել մի իրավիճակից, երբ քո տրամադրության տակ չափազանց շատ խաղացողներ են»:

ՊՍԺ-ն հրաժարվել է Ումտիտիի տրանսֆերը գնելու մտքից ֆուտբոլիստի առողջական խնդիրների պատճառով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ