Անգլիական «Էվերթոնի» հարձակողական ոճի կիսապաշտպան Դելե Ալին մոտ է թուրքական «Բեշիքթաշ» տեղափոխվելուն:
Sportitalia-ն տեղեկացնում է, որ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը վարձավճարով կխաղա ստամբուլյան թիմում:
Ալին մեկ մրցաշրջան կանցկացնի «Բեշիքթաշում», որը մրցաշրջանի ավարտից հետո 7 միլիոն եվրոյով կկարողանա ձեռք բերել տրանսֆերային իրավունքը:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն այս տարվա հունվարին էր ազատ գործակալի կարգավիճակում միացել «Էվերթոնին», մինչև այդ 7 տարի խաղացել էր Լոնդոնի «Տոտենհեմում»: