Անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին կես տարի ազատ գործակալի կարգավիճակում մնալուց հետո հունվարի 19-ին պայմանագիր կկնքի իտալական «Կոմոյի» հետ, հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը, կգործի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու կետ:
«Կոմոն» գլխավորում է իսպանացի Սեսկ Ֆաբրեգասը:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Ալիի վերջին թիմը եղել է անգլիական «Էվերթոնը»: Նա խաղացել է նաև Լոնդոնի «Տոտենհեմում», թուրքական «Բեշիկթաշում»:


