«Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիխտը հայտնվել է «Չելսիի» սկաուտների ուշադրության կենտրոնում:
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, Լոնդոնում երիտասարդ նիդեռլանդցուն համարում են Անտոնիո Ռյուդիգերին արժանի փոխարինող: Գերմանացին, ամենայն հավանականությամբ, կհեռանա ամռանը, քանի որ ավարտվում է պայմանագրի ժամկետը:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ Դե Լիխտին ցանկանում է թիմ հրավիրել նաև «Բարսելոնան»:
Հավելենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը Թուրին է տեղափոխվել 2019 թվականին ու 2019/20 մրցաշրջանում դարձել Իտալիայի չեմպիոն: