Logo

Դեմբելեն՝ «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր կնքելու մասին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:11 / 14.07.2022• ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» և թիմի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն կնքել են նոր՝ 2 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը մեկնաբանել է ակումբում մնալու որոշումը:

«Շատ ուրախ եմ այս պայմանագիրը կնքելու համար: «Բարսան» իմ կյանքի ակումբն է՝ սկսած այն պահից, երբ ես երեխա էի: Մեծ ոգևորությամբ եմ սպասում նոր մրցաշրջանին: Պատրաստվում եմ անել առավելագույնը»,- ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է Դեմբելեն:

Կողմերի նախորդ պայմանագրի ժամկետը լրացել էր հուլիսի 1-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ