«Բարսելոնան» և ֆրանսիացի եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն նոր պայմանագիր են կնքել, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
2̵0̵2̵2̵
— FC Barcelona (@FCBarcelona) July 14, 2022
2024
𝐍𝐎𝐖, 𝐘𝐄𝐒! pic.twitter.com/Exv7olDDwc
Դեմբելեն և կատալոնական թիմն ստորագրել են 2 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Dembélé, culer until 2024 💙❤️
— FC Barcelona (@FCBarcelona) July 14, 2022
Դեմբելեն 2017 թվականի ամռանն է ռեկորդային՝ 140 միլիոն եվրոյով Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Բարսելոնա»: Կողմերի միջև նախորդ պայմանագրի ժամկետն սպառվել էր հուլիսի 1-ին:


