ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն խոսել է իր` վնասվածքից ապաքինման մասին, հայտնում է RMC Sport-ը։
«Այժմ մրցաշրջանի առաջին շրջանն է, և պետք է մարզավիճակը պահպանենք` երկրորդում լավ հանդես գալու համար։
Ապաքինումս լավ է ընթանում։ Կվերադառնամ շատ շուտով»,- ասել է «Ոսկե գնդակի» դափնեկիրը։
28-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում սեպտեմբերի 5-ին ազդրի վնասվածք էր ստացել Ուկրաինայի թիմի դեմ ԱԱ-2026-ի Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խաղում (2-0)։ Նա շարքից դուրս էր մնացել 6 շաբաթով։


