Ֆրանսիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն Լյուքսեմբուրգի թիմի դեմ ընկերական խաղից (3-0) հետո հանդերձարանում գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի ելույթի ժամանակ պիցցա է կերել։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 27-ամյա ֆուտբոլիստն այդ մրցավեճում խաղադաշտ դուրս չէր եկել:
Աշխարհի փոխչեմպիոնները հունիսի 9-ին ևս մեկ ընկերական խաղ կանցկացնեն՝ ընդունելով Կանադայի ազգային հավաքականին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:15-ին և կցուցադրվի Fast Sports 1-ի ուղիղ եթերում:



