Logo

Դեմբելեն, Դուեն, Մարկինյոսը վերադարձել են ՊՍԺ-ի հայտացուցակ

16:27 / 20.10.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է «Բայերի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ՝ Լուկա Շևալյե, Մատվեյ Սաֆոնով, Ռենատո Մարին։

Պաշտպաններ՝ Աշրաֆ Հաքիմի, Լուկաս Բերալդո, Մարկինյոս, Իլյա Զաբառնի, Լուկա Էռնանդես, Նունու Մենդեշ, Ուիլյամ Պաչո։

Կիսապաշտպաններ՝ Խվիչա Կվարացխելիա, Դեզիրե Դուե, Վիտինյա, Լի Կան Ին, Սենի Մայուլու, Բրեդլի Բարկոլա, Վարեն Զայիր-Էմերի, Քենտեն Նջանտու, Իբրահիմ Մբայե։

Հարձակվողներ՝ Գոնսալու Ռամուշ, Ուսման Դեմբելե։

Փարիզյան գրանդի հայտացուցակ են վերադարձել թիմի ավագ Մարկինյոսը, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն ու Դեզիրե Դուեն, որոնք ապաքինվել են վնասվածքից։

«Բայեր» - ՊՍԺ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 21-ին ու ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում։

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ