Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն, որը վնասվածք էր ստացել «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում (1-0), կարող է բաց թողնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումները, հայտնում է Marca-ն:
Դեմբելեն շարքից դուրս է մնացել մոտ 3 շաբաթով, ինչը նշանակում է, որ նա չի մասնակցի կատալոնական ակումբի 4-5 հանդիպման:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղերը կկայանան փետրվարի 16-ին և 23-ին:
Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի վինգերն անցկացրել է 18 խաղ, խփել 5 գոլ, կատարել նույնքան ասիստ:


