ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էներիկեն հաստատել է, որ հարձակվող Ուսման Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան մրցավեճին, հաղորդում է Goal.com-ը:
«Ուսմանը 2 օր անընդմեջ մասնակցել է թիմի մարզումներին: Վաղը նա պատրաստ կլինի խաղին»,- ասել է իսպանացին:
Դեմբելեն վնասվածքի պատճառով չէր մասնակցել «Ստրասբուրգի» դեմ Լիգա 1-ի 32-րդ տուրի հանդիպմանը:
Կիսաեզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն Լոնդոնում հաղթել է 1:0 հաշվով: Գոլը խփել է Դեմբելեն:


