63-ամյա դերասանուհին իր ծննդյան օրը հանրությանը ներկայացել է բաց հագուստով: Դեմի Մուրը շնորհավորանքներ է ստացել իր գործընկերներից՝ նոր նախագծի և ծննդյան կապակցությամբ:
Հոլիվուդյան աստղն իր ծննդյան օրը ներկա էր «Landman» սերիալի պրեմիերային՝ Մանհեթենի Լինքոլն կենտրոնի Ալիս Թալի դահլիճում։ Դերասանուհու ոճաբան Բրեդ Գորեսկին նրա համար ընտրել էր Gucci-ի սև ժանյակավոր, թափանցիկ կոմբինեզոն։ Նա ներկայացել է առանց կրծքկալի և բաց դեկոլտեով զգեստով, որը կարվել էր անհատական պատվերով:
«Ոսկե գլոբուսի» դափնեկիրին կարմիր գորգի վրա միացել է նրա գործընկերուհին՝ Ալի Լարտերը, որը դերասանուհու հետ նկարահանվել է նույն ֆիլմում. նրանք համատեղ խաղացել են ֆիլմի նույն տեսարաններում:
Պրեմիերայից հետո աստղերը գնացել են ռեստորան՝ խնջույքի, որտեղ նշել են Մուրի ծնունդը:



