Logo

Դեմի Մուրը փայլում է Անջելինա Ջոլիի նախկին ամուսնու գրկում

18:32 / 02.11.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

62-ամյա Դեմի Մուրը և 70-ամյա Բիլլի Բոբ Թորնթոնը հայտնվել են «Landman» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերային Լոս Անջելեսում։ Դերասանուհին շլացնում էր նիհար կազմվածքն ու ձևավորված դեկոլտեն ընդգծող ջինսե զգեստով։ Կերպարը լրացնում էին զամշե կոշիկներն ու մի քանի զարդեր։

 Թորնթոնը նախընտրել է առօրյա կերպար՝ ջինս, մարզաշապիկ և բեյսբոլի գլխարկ։ Դերասանը չի հապաղել ամուր գրկել Դեմիին կարմիր գորգի վրա։ Հարկ է նշել, որ զույգը իսկապես հիանալի տեսք ունի միասին։

Հիշեցնենք, որ Բիլլի Բոբ Թորնթոնը 2000-ից 2003 թվականներին ամուսնացած է եղել Անջելինա Ջոլիի հետ։ Ջոլին նրանից փոքր էր 20 տարով։

Կինոաստղն ընդհանուր առմամբ ունեցել է հինգ ամուսնություն, ունի չորս երեխա։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ