Լոնդոնի «Տոտենհեմի» գործադիր նախագահ Դենիել Լևին 25 տարի աշխատելուց հետո հայտարարել է ակումբից հեռանալու մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ես անչափ հպարտ եմ գործադիր թիմի և մեր բոլոր աշխատակիցների հետ համատեղ կատարած աշխատանքով։ Մենք այս ակումբը վերածել ենք համաշխարհային մակարդակի գրանդի, որը մրցում է ամենաբարձր մակարդակում։ Ավելին՝ մենք ստեղծել ենք համայնք։ Այս տարիների ընթացքում ես բախտ եմ ունեցել աշխատելու այս սպորտաձևի մեծագույն մարդկանցից մի քանիսի հետ՝ սկսած Լիլիուայթ Հաուսի և Հոթսպուր Ուեյի թիմից մինչև բոլոր խաղացողներն ու մարզիչները։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին, որոնք աջակցել են ինձ այս տարիների ընթացքում։ Ճանապարհը դյուրին չի եղել, բայց զգալի առաջընթաց է գրանցվել։ Ես կշարունակեմ աջակցել այս ակումբին»,- հայտարարել է Լևին:


