Logo

Դենիս Գլուշակովն ավարտել է կարիերան

17:17 / 28.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դենիս Գլուշակովը 38 տարեկանում հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

Հոկտեմբերի 11-ին նրա երկու հարազատ թիմերը` Մոսկվայի «Լոկոմոտիվն» ու «Սպարտակն» ընկերական խաղ կանցկացնեն և հրաժեշտ կտան Գլուշակովին: Գլուշակովը խաղակեսերից մեկում կխաղա «Լոկոմոտիվի», մյուսում` «Սպարտակի» կազմում:

Ռուս կիսապաշտպանը 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրել էր Երևանի «Ուրարտուի» կազմում: Նրա կարիերայի վերջին թիմը «ԲՄԱ Ռոստովն» է:

Գլուշակովը 57 խաղ է անցկացրել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում, խփել 5 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ