Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆում ավարտվել է «Դենվեր Նագեթս» - «Լոս Անջելես Լեյքերս» դիմակայությունը: 5-րդ խաղում «Դենվերը» հաղթել է 108-106 հաշվով և դուրս եկել Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ:
Հանդիպման ելքը վճռվել է վերջին վայրկյաններին, երբ Ջամալ Մյուրեյը հաղթական նետում է կատարել Լեբրոն Ջեյմսի դեմ պայքարում: Թիմերի երկրորդ խաղում կանադացին որոշիչ նետում կատարել էր, երբ նրան փորձում էր խանգարել Էնթոնի Դևիսը:
Գործող չեմպիոնը երկրորդ տարին անընդմեջ է խոշոր հաշվով հաղթում «Լեյքերսին»: Նախորդ մրցաշրջանում թիմերը հանդիպել էին Արևմուտքի եզրափակիչում և Նիկոլա Յոկիչն ու թիմակիցներն առավելության էին հասել 4-0 հաշվով:
Հաջորդ փուլում «Դենվերը» մրցելու է «Մինեսոտայի» հետ:
Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել նաև «Օկլահոմա Սիթի Թանդերը», որը հյուրընկալվելիս 97-89 հաշվով հաղթել է «Նյու Օրլեան Պելիկանսին» և շարքի հաշիվը դարձրել 4-0։
«Բոսթոն Սելթիքսը» «Մայամի Հիթի» դեմ շարում մեծացրել է առավելությունը՝ 3-1։ Չորրորդ խաղում «Բոսթոն Սելթիքսն» արտագնա հաղթանակ է տարել 102-88 հաշվով։