Կատալոնական «Բարսելոնայի» նիդեռլանդցի հարձակվող Մեմֆիս Դեպայի ու Թուրինի «Յուվենտուսի» միջև բանակցություններն ամբողջովին ձախողվել են, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Անցյալ հինգշաբթի 28-ամյա ֆուտբոլիստն ու «Յուվենտուսը» չեն կարողացել համաձայնության հասնել, որից հետո իտալական ակումբի ղեկավարությունը որոշել է բանակցություններ սկսել լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկի ու արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի հետ։
Մեմֆիսը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է դարձել 2021 թվականի հունիսին։ Կատալոնական ակումբի հետ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։