Logo

Դեպայը զայրացած է

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:30 / 16.07.2022• ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» ցանկանում է ազատվել թիմի հարձակվող Մեմֆիս Դեպայից, հաղորդում է Diario AS-ը։

Կատալոնական ակումբի կարծիքով նիդեռլանդցին պետք է հեռանա, քանի որ գալիք մրցաշրջանում չի խաղալու՝ չնայած մեծ պրոֆեսիոնալ լինելու անառարկելի փաստին։

Դեպային զայրացրել է «Բարսելոնայի» նման վերաբերմունքը, քանի որ նա կարծում է, որ կատալոնական ակումբ տեղափոխության համար մեծ ջանքեր է գործադրել։

Ավելի վաղ ֆուտբոլիստը նոր թիմ գտնելու հարցում ակտիվություն չէր ցուցաբերում, քանի որ ցանկանում էր մնալ «Բարսայում», բայց ակումբի մի շարք գործարքներից հետո իրավիճակը փոխվել է։ 

Դեպայի ծառայություններով «Տոտենհեմն» է հետաքրքրված, սակայն ֆուտբոլիստին դուր չի գալիս այս տարբերակը։ Իրավիճակին հետևում են նաև «Յուվենտուսը», «Ռոման» ու «Այաքսը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ