Կատալոնական «Բարսելոնայի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը թիմակիցներին հայտնել է, որ չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը, հաղորդում է Diario Sport-ը:
Դեպայը թիմակիցներին հանդերձարանում ասել է, որ իրեն զարմացրել է «Բարսելոնայի» դիրքորոշումը: Կատալոնական թիմը Ռոբերտ Լևանդովսկիին ձեռք բերելուց հետո ցանկանում է վաճառել հոլանդացու տրանսֆերային իրավունքը: Դեպայը նշել է, որ ինքն, անցյալ ամռանն աշխատավարձի զգալի կրճատման գնով, անվճար տեղափոխվել է «Բարսելոնա», իսկ 1 տարի անց կատալոնական թիմը ցանկանում է 20 միլիոն եվրոյով իրականացնել նրա տրանսֆերային վաճառքը:
Մեմֆիս Դեպայը ցանկանում է մինչև պայմանագրի ժամկետի ավարտը (2023 թ. հունիսի 30) խաղալ «Բարսելոնայում»: Նախորդ մրցաշրջանում հարձակվողը կատալոնական թիմում անցկացրել էր 37 խաղ, դարձել 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:


