Logo

Դեպայն այս տարի չի խաղա

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 10.12.2021ՍՊՈՐՏ
1357947209.0 - Դեպայն այս տարի չի խաղա

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում կայացած «Բավարիայի» դեմ խաղի ժամանակ վնասվածք է ստացել։ Ֆուտբոլիստը մեկ ամիս կբացակայի ու 2021 թվականին այլևս չի խաղա՝ հայտնում է AS-ը։

Այս տարի կատալոնական ակումբն առաջնությունում երեք խաղ պիտի անցկացնի՝ «Օսասունայի», «Էլչեի» ու «Սևիլիայի» դեմ։ Դեկտեմբերի 14-ին «Բարսելոնան» նաև ծրագրում է ընկերական հանդիպում անցկացնել արգենտինական «Բոկա Խունիորիսի» դեմ։

27-ամյա Դեպայը Լա լիգայի այս մրցաշրջանում անցկացրած 15 խաղում դարձել է 8 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։ Transfermarkt-ը 45 մլն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ