«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը խոսել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում «Բավարիայից» սեփական հարկի տակ կրած պարտության մասին (0-3):
«Արդյունքն ակնհայտորեն հիասթափեցնող է: Մենք պետք է դասեր քաղենք պարտությունից:
Պետք է միասնական լինենք, որպեսզի հաղթահարենք իրավիճակը:
Անկեղծորեն հավատում եմ, որ կգտնենք միջոց պայքարելու բոլոր տիտղոսների համար: Մենք «Բարսան» ենք: Առջևում շատ խաղեր կան:
Ցանկանում եմ իմ ձգտումները ցուցադրել խաղադաշտում: Չունեմ թվերի հետ կապված հստակ նպատակ, բայց իմ առաջադրանքը շատ գոլեր խփելն ու գոլային փոխանցումներ կատարելն է»,- Դեպայի խոսքերը մեջբերում է AS-ը:
Կատալոնական թիմն իր առաջիկա խաղը կանցկացնի սեպտեմբերի 20-ին՝ Լա Լիգայի 5-րդ տուրում սեփական հարկի տակ մրցելով «Գրանադայի» հետ:
Դեպայ. «Ողջ թիմը հարգում է Կումանին»