«Կորինտիանսի» հարձակվող Մեմֆիս Դեպայի անձնագիրը գողացել են Բրազիլիայում. Նիդերլանդների հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն նախատեսվածից ուշ կմիանա ազգային թիմին, հաղորդում է Reuters-ը:
«Սա ցավալի է, հատկապես Մեմֆիսի, բայց նաև մեզ համար։ Բնականաբար, մենք ցանկանում ենք ամբողջական կազմով սկսել միջազգային խաղերին նախապատրաստվելը։ Միևնույն ժամանակ կան հանգամանքներ, որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Հույս ունենք, որ նա կկարողանա միանալ մեզ հնարավորինս շուտ»,- ասել է Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը:
Նիդերլանդների հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական փուլի հերթական խաղերում կմրցի Մալթայի (հոկտեմբերի 9) և Ֆինլանդիայի (հոկտեմբերի 12) թիմերի դեմ։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


