Logo

Դեպայը պայմանական ազատազրկման է ենթարկվել

10:58 / 06.02.2025Ֆուտբոլ
null

Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը 4 ամսվա պայմանական ազատազրկման է ենթարկվել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, հայտնում է RMC Sport-ը:

2024 թվականի օգոստոսի 6-ին Մոնակոյի պարեկները ֆուտբոլիստի օրգանիզմում 1.01մգ ալկոհոլ էին հայտնաբերել: Բրազիլական «Կորինտիանսի» ֆուտբոլիստը նաև տուգանվել է 9000 եվրոյով և 2 տարով զրկվել է Մոնակոյում մեքենա վարելու իրավունքից:

Նիդերլանդցին Եվրոպայից հեռանալուց հետո ակումբային կարիերայում անցկացրել է 15 հանդիպում, խփել է 7 գոլ ու կատարել է 1 արդյունավետ փոխանցում:

Դեպայը Եվրոպայում խաղացել է նիդերլանդական «ՊՍՎ Էյնդհովենում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», ֆրանսիական «Լիոնում», կատալոնական «Բարսելոնայում» ու Մադրիդի «Աթլետիկոյում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ