Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վիտինյան խոսել է Հայաստանի հավաքականի դեմ առաջիկա հանդիպման մասին, հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Երբ մենք հաղթում ենք, սպասելիքներն ավելի են մեծանում, իսկ դրանք արդարացնելը պայմանավորված է մեզնով: Ուզում ենք դա ցույց տալ Հայաստանի հավաքականի դեմ խաղում և կարևոր հաղթանակ տանել:
Մենք դեռ վերլուծում ենք Հայաստանի հավաքականին: Խմբի վերաբերյալ կարող եմ ասել, որ ցանկացած միավոր կարող է տարբերություն ստեղծել: Գիտենք, որ չենք կարող սայթաքել ու բաց թողնել երեք միավորը վաստակելու հնարավորությունները: Ահա թե ինչ ենք փորձելու անել»,- ասել է Վիտինյան:
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Խաղը կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև՝


