«Ինտերը» սոցցանցերում հրապարակում է արել` վերհիշելով ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` միլանյան դերբիներում խփած բոլոր գոլերը.
«Դերբիի բոլոր գոլերը հայկական գնացքի` Մխիթարյանի կողմից։ Հետևե՛ք մեզ` ավելի շատ Հայաստանի մասին բովանդակության համար»,- հայերեն գրել է «Ներաձուրիի» մամուլի ծառայությունը` հրապարակելով տեսանյութ։
Մխիթարյանն «Ինտերի» կազմում «Միլանի» դեմ մրցել է 8 անգամ` խփելով 3 գոլ, կատարելով 1 ասիստ։
«Ինտերը» «Միլանի» հետ միլանյան հերթական դերբին կանցկացնի Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին, մեկնարկը` ժամը 23:45-ին։
Տեսանյութը դիտելու համար անցե՛ք հղումով
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


