Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը տեղեկացրել է, որ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերջին տուրի հանդիպումից առաջ ազգային թիմի ավագ Կիլիան Մբապեին թույլ է տվել վերադառնալ Մադրիդի «Ռեալ», հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Աշխարհի փոխչեմպիոններն արդեն նվաճել են Մունդիալի ուղեգիր:
«Կիլիանը դեռևս այտուցվածություն ունի կոճի հատվածում։ Ես նրան թույլ տվեցի վերադառնալ «Ռեալ», նրանց բժշկական անձնակազմը կորոշի, թե ինչ անել։ Նրան ռիսկի ենթարկելն անիմաստ կլիներ»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


