Logo

Դեշամ. «Մբապեն կարող է միայնակ վճռել հանդիպման ելքը»

20:26 / 09.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում կայանալիք Անգլիայի դեմ խաղի մասին:

«Ես ենթադրում եմ, որ անգլիացիները հատուկ հսկողություն կսահմանեն Մբապեի նկատմամբ: Այդպես վարվել են նաև մեր նախորդ 4 մրցակիցները:

Այնուամենայնիվ, Կիլիանը սուպերհմտություններ ունի՝ կարող է միայնակ վճռել հանդիպման ելքը: Վերջին խաղում նա լավագույն մարզավիճակում չէր, սակայն կարողացավ տարբերություն ստեղծել»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Հիշեցնենք, որ Անգլիա - Ֆրանսիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ