Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
«Մբապեն այն ֆուտբոլիստն է, որին անհրաժեշտ է ազատություն, և ես պատրաստ եմ դա նրան տալ: Կիլիանը հնարավորություն կստանա ստեղծագործել խաղադաշտում ու ավելի ազատ գործել ձախ եզրում:
Սակայն նա նաև կունենա համապատասխան պարտականություններ, որի մասին պետք չէ մոռանալ: Իհարկե, այդ պարտականությունները ավելի քիչ կլինեն, քան նրա թիկունքում գտնվող ֆուտբոլիստներինը»,- Դեշամի խոսքը մեջբերում է Téléfoot-ը:
ԱԱ-2022-ի առաջին տուրում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան նոյեմբերի 22-ին կմրցի Ավստրալիայի հավաքականի հետ: D խմբում ընգրկված են նաև Դանիայի և Թունիսի հավաքականները:


