Logo

Դեշամը և Բենզեման կարող են վերամիավորվել

11:47 / 12.11.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, հնարավոր է, գլխավորի «Ալ Իթիհադը», գրում է L'Equipe-ը:

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբն ամեն ինչ անելու է՝ ֆրանսիացի մասնագետին հրավիրելու համար: Դեշամն արդեն հայտարարել է, որ ԱԱ-2026-ի ավարտից հետո հեռանալու է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Հատկանշական է, որ «Ալ Իթիհադում» է հանդես գալիս Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Կարիմ Բենզեման, որի հարաբերությունները Դեշամի հետ, մեղմ ասած, լավ չեն: 

Դեշամը Ֆրանսիայի հավաքականում աշխատում է 2012 թվականից և այս ընթացքում հաղթել է Աշխարհի առաջնությունը, նվաճել Ազգերի լիգայի տիտղոսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ