Logo

Դեշամը հայտնել է` ով կլինի Ֆրանսիայի հավաքականի ավագն Իսլանդիայի դեմ խաղում

17:07 / 12.10.2025Ֆուտբոլ
null

Իսլանդիայի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի D խմբում կայանալիք արտագնա խաղում Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագը կլինի իտալական «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը, OneFootball-ի հաղորդմամբ՝ ասել է աշխարհի փոխչեմպիոնների գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:

Ֆրանսիայի հավաքականի հիմնական ավագ, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի հոկտեմբերի 13-ին կայանալիք խաղը:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ