Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կհեռանա իր պաշտոնից 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո, գրում է L’Equipe-ը:
Ակնկալվում է, որ ֆրանսիացին կարող է հեռանալու վերաբերյալ հայտարարել արդեն այսօր:
56-ամյա մասնագետը «Եռագույնների» ղեկից հեռանալու որոշումը կայացրել է ամիսներ առաջ:
Դեշամը Ֆրանսիայի հավաքականը գլխավորել է 2012 թվականին: Նրա հետ թիմը 2018 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն: